Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
 
Սովորենք անգլերեն

Շփման պրակտիկա / փորձառություն/

Մեծ թվով ուսանողներ, որոնք արդեն ունեն բավականին բարձր լեզվի իմացության մակարդակ, և անձիք, որոնք արդեն տիրապետում են օտար լեզուների հետաքրքրվում են այնպիսի դասընթացներով, որոնց օգնությամբ կկարողանան կատարելագործել իրենց բանավոր խոսքի հմտությունները:
“ԼԻՎԱՄԱՆ” օտար լեզուների և բարձր տեխնոլոգիաների միջազգայի կենտրոն առաջարկում է Ձեզ դասընթացներ, կանոնավոր հիմքով բանավոր խոսքի կատարելագործման համար նախատեսված խմբեր` բարձր մակարդակի լեզվի իմացությամբ անձանց համար:
Տվյալ կարգի դասընթացների ժամանակ հիմնական շեշտը դրվում է բանավոր խոսքի զարգացման վրա, դասաժամին խոսվում է միայն տվյալ օտար լեզվով, որն էլ նպաստում է օտար լեզվի շփման կարողության կատարելագործմանը:
Այս կարգի դասընթացները տևում են չորս ամիս:
Դասընթացի ընթացքում քննարկվում են տարբեր ոլորտներին վերաբերվող թեմաներ, տեքստեր, մամուլում տպագրված հոդվածներ, աուդիո-վիդիո նյութեր:

AddThis Social Bookmark Button