Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
 
Թույլ տվե՛ք Ձեզ մտքի թռիչք: Չկան սահմանափակումներ արտերկրյա կրթության համար: Ավելի քան հարյուր հազարավոր անձինք մեկ երկրից այցելում են այլ երկրներ ստանալու բարձրագույն կրթություն, զարգացնելով իրենց մասնագիտական կարողությունը և փորձառությունը ինտեգրվելու գլոբալ հասարակությանը, ինչպես նաև հնարավորություններ  են ունենում իրենց մասնագիտական գիտելիքները ներդնել հայրենիքում:
Read more »
Այսօր ավելի և ավելի շատ երիտասարդներ, ինչպես նաև միջին տարիքի անձիք նախընտրում են կրթություն և աշխատանք արտասահմանյան երկրներում, քանի որ Եվրոպայում, Կանադայում, ԱՄՆ-ում կրթական ցենզերը բարձր են, / չնայած ՀՀ-ում նույնպես կատարելագործվում է կրթական համակարգը/ ներառվում են նոր մեթոդներ և տեխնոլոգիաներ: Բարձրակարգ կրթությունը երիտասարդներին թույլ է տալիս ընդլայնել իրենց մտահորիզո
Read more »
Անհատական ուսուցում: Սա բարձր արդունավետությամբ ուսուցող դասընթաց է: “ԼԻՎԱՄԱՆ” օտար լեզուների և բարձր տեխնոլոգիաների միջազգայի կենտրոնն առաջարկում է անհատական դասընթացներ մեծահասակներին և փոքրերին: Դասաժամերը համաձայնեցվում են ուսանողի ժամանակացույցին համապատասխան: Դասընթացներին կարող են մասնակցել ցանկացած անձ` կախված չլինելով օտար լեզվի իմացության մակարդակից և տարիքից:
Read more »
Հաշվի առնելով այն փաստը, որ լեզուների իմացությունը անհրաժեշտ է յուրաքանչյուր ԲՈւՀ ընդունվելիս` մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում դիմորդներին, քանի որ մեզ համար շատ կարևոր է օգնել Ձեզ ընդունվել ԲՈւՀ: Այս էջում հաճախակի կտեղադրվեն նորություններ, որոնք վերաբերում են միայն դիմորդներին:                  
Read more »

 

«ԼԻՎԱՄԱՆ» ՍՊԸ օտար լեզուների ուսուցման և բարձր տեխնոլոգիաների միջազգային կենտրոնը հիմնադրվել է 2004թ.-ին, որպես ինքնուրույն կազմակերպություն առանձնացվել է 2010թ.–ին: Կենտրոնի հիմնադիր-տնօրենն է Միջազգայնագետ, Իրավագիտության Մագիստրոս, Քաղաքական Գիտությունների Թեկնածու Լիլիթ Մանասերյանը: Ուսումնական կենտրոնի գործունեությունը հաստատվում է պետական ռեգիստրի կողմից տրված վկայագրով:

«ԼԻՎԱՄԱՆ» օտար լեզուների և բարձր տեխնոլոգիաների միջազգային կենտրոնում իրականացվում են մի շարք դասընթացներ, ինչպես նաև որակյալ թարգմանություններ: Դասընթացների արդյունքում Դուք ձեռք կբերեք լիարժեք գիտելիքներ Ձեր նախընտրած ոլորտում, ինչպես նաև կստանաք վկայագրեր:

Ուսուցումը լինելու է խորացված և յուրովի, անդրադառնալու ենք տվյալ ոլորտի բոլոր առանձնահատկություններին: Յուրաքանչյուր ոլորտում կիրառում ենք և' անհատական, և' խմբակային պարապմունքներ, սակայն խմբերը նույնպես լինելու են սահմանափակ` յուրաքանչյուր խմբում ոչ ավելի, քան 5-6 մասնակից: Դասընթացները իրականացնում են բարձրակարգ մասնագետներ, ովքեր անհատական ուշադրություն են դարձնում յուրաքանչյուրին:
Լեզուների ուսուցումը մի քանի մակարդակով է իրականանում` քերականական, բանավոր խոսքի զարգացում և այլն: Լեզուների ուսուցման դեպքում հաշվի ենք առնում նաև այն, թե որ ոլորտին եք առավելապես ցանկանում ծանոթանալ` իրավաբանության, բիզնեսի, խոսակցական և այլն:

 Կենտրոնը առանձնանում է նաև Վեբ կայքերի նախագծման և ձևավորման ծառայությամբ: Վեբ կայքերի նախագծման ընթացքում օգտագործվում են ժամանակակից մեթոդներ և բարձր տեխնոլոգիաներ: Վեբ կայքերի նախագծման ծառայությունը ապահովում է նախագծման բոլոր փուլերը՝ վեբ կայքի նախագծումից մինչև նախնական կառուցվածքը և բիզնես ստրատեգիան, ներառյալ հոսթինգը և օժանդակումը (շահագործում և սպասարկում):

Մենք հաճույքով կընդունենք Ձեզ մեր կենտրոնում թե' հյուրի, թե' մասնակցի կարգավիճակով:

Կենտրոնում աշխատում են մասնագետներ, ովքեր ունեն բարձր որակավորում և երկար տարիների աշխատանքային փորձ: Կենտրոնը աշխատում է շաբաթվա բոլոր օրերին, բացի կիրակի օրերից ժ. 10˚˚ – 19˚˚:

E-mail`   Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
Հասցե` 0002, ՀՀ ք.Երևան, Թումանյան 41/3, 2 հարկ

Skype` lilitlilit626
Հեռախոս` +374/55 770155, +374/93 66-01-33, +374/10 533 056, 0032489930003

AddThis Social Bookmark Button