Armenian (Հայերեն)English (United Kingdom)Russian (CIS)
 
Վեբ կայքերի պատրաստում

 

 

Կազմակերպությունը սկսել է իր գործունեությունը 2004 թվականից:
Մենք օգնում ենք մեր հաճախորդներին նախագծել, ձևավորել և կառուցել ինտերնետ էջեր, որոնք  նախագծվում են գերազանց և փորձառու ծրագրավորողների և ձևավորողների կողմից:
1.Ինչու՞ ընտրենք ‹‹ԼԻՎԱՄԱՆ›› օտար լեզուների և բարձր տեխնոլոգիաների միջազգային կենտրոնը: Այս հարցն ունի մի հստակ պատասխան, որովհետև Կենտրոնը ունի Հաճախորդների բարձրակագ  ու արագ սպասարկման  ծառայություն.
1.Մենք չենք ցանկանում վեբ կայքերը ներկայացնել հաճախորդներին որպես արտադրանք, իրականում, մենք ցանկանում ենք հանդիպել նոր մարդկանց, բացահայտել և աջակցել նրանց գործունեությանը` օգնել հասնել էլ ավելի հաջողության: Այսպիսով Դուք կարող եք ակնկալել առաջնակարգ, բարձրակարգ սպասարկման ծառայություն և վստահություն, որ մենք կանենք բացարձակապես լավագույնը Ձեզ գոհացնելու և Ձեր վեբ կայքը արդյունավետ և եկամտաբեր դարձնելու համար:
2.Բոլորը մեկ տանիքի տակ - Վեբ կայքեր: Թիմը ներառում է ծրագրավորողներ,  լուսանկարիչներ, ձևավորողներ, ցանցային մասնագետներ, մարկետինգային փորձագետներ, թարգմանիչներ:
Այսպիսի մասնագիտական կազմով կատարված աշխատանքը լինում է պատշաճ, արագ և օպտիմալ:

                

3. Զարգացման հնարավորություններ: - Չնայած ‹‹ԼԻՎԱՄԱՆ›› օտար լեզուների և բարձր տեխնոլոգիաների միջազգային կենտրոնում կան  տարբեր ոլորտների փորձագետներ, սակայն մեր հզորությունը կայանում  է հստակ հնարավորությունների սկզբունքով: Վեբ կայքերի նախագծման ընթացքում օգտագործվում է բոլոր ժամանակակից մեթոդները, որոնք  թույլ են տալիս դարձնել Ձեր էջը գրավիչ և արդյունավետ:
Եթե Դուք փնտրում եք ընկերություն, որը կկարողանա Ձեր համար նախագծել և ծրագրավորել Վեբ կայք, ապա դուք ճիշտ ընտրություն եք կատարել:

4.Պրոֆեսիոնալ նախագծում: - Մեր մասնագետները միշտ  գտնում են հստակ, պարզ և պրոֆեսիոնալ լուծումներ:


Ծառայություններ

 

‹‹ԼԻՎԱՄԱՆ›› օտար լեզուների և բարձր տեխնոլոգիաների միջազգային կենտրոնի վեբկայքերի պատրաստման ծառայությունը ապահովում է նախագծման բոլոր փուլերը. վեբ կայքերի նախագծումից մինչև նախնական կառուցվածքը և բիզնես ստրատեգիան, ներառյալ նախագծումը, ծրագրավորումը, հոսթինգը և օժանդակում (շահագործմանը, սպասարկմանը):
Ստորև ներկայացվում է մեր ծառայությունների ընդհանուր ցանկը:
Անիմացիա
Անիմացիան դա պատկերների (օբյեկտների) շարժն է որոշակի ժամանակահատվածում, այն կարող է զբաղեցնել (շարժել հետաքրքրասիրությունը), գրավել այցելուին, այն կարող է լինել հղում, ցուցադրել արտադրանքի աշխատանքը:
Օրացույց (Դեպքերի, իրադարձությունների գրառում)  
Առցանց օրացույցի համակարգը կարող է օգտակար լինել այն ընկերությունների համար, որոնց ժամանակացուցակում կան շատ հանդիպումներ և իրադարձություններ, դրանք լինեն ներքին, կամ հաճախորդների համար: Շատ հանգամանքներում շատ օգտվողներ կարիք ունեն պահելու օրացույց իրենց յուրաքանչյուր բաժնի ներսում: ‹‹ԼԻՎԱՄԱՆ››  ընկերությունը զարգացնում է օրացույցային համակարգը, որը թույլ է տալիս կառավարման բազմամակարդակ անվտանգություն: Օգտագործելով օգտագործողի յուրահատուկ անուններ և գաղտնանուններ, բարձրակարգ կառավիչները կարող են մուտք լինել կայք, ստեղծել, փոխել, և ջնջել իրադարձությունները օրացույցից:
‹‹ԼԻՎԱՄԱՆ››  ընկերությունը կարող է նույնպես ստեղծել առցանց օրացույցներ, որը թույլ կտա օգտագործողներին գրանցել օրացույցային իրադարձությունները: Երբ այցելուն գրանցվում է որևէ իրադարձության համար, նրա էլեկտրոնային (e-mail) հասցեին գալիս է ծանուցում նոր գրանցման մասին, որը պարունակում է հղում դեպի նշված հասցե: Իսկ ինֆորմացիան գրանցվում է տվյալների բազայում:  
Կասկադային մենյուներ
Կասկադային մենյուն դա հղում պարունակող կոճակների խումբ է, որն անտեսանելի է մինչ այն պահը, երբ օգտվողը մկնիկը կանցկացնի գոյություն ունեցող հղման վրայով, կասկադային մենյուն կդառնա տեսանելի, և Դուք կկարողանաք սեղմել նոր հղմանը:
Բովանդակության կառավարում / Տվյալների բազաներ
Ինտերակտիվ կայքերի բանալին տվյալների բազայի կառուցումն ու օգտագործումն  է, որը համապատասխանում է Ձեր հաճախորդների պահանջներին: Կանոնակարգված տեղեկությունը տվյալների բազայում Ձեր կայքին տալիս է վիթխարի ճկունություն, թույլ տալով որոնել տեղեկությունը և տեսակավորել  էջի վրա:
Վեբ հավելվածները Ձեզ թույլ են տալիս ընկերության տվյալների բազայից ցուցադրել  դինամիկ տեղեկատվություն անմիջապես կայքի վրա, ինչպես նաև կայքի այցելուների կողմից տրամադրված տեղեկատվության հավաքագրում:
‹‹ԼԻՎԱՄԱՆ›› ընկերությունը առաջարկում է տվյալների բազայի ձևավորում, ծրագրավորում, ինչպես նաև կատարելագործել ամեն ինչ առցանց ղեկավարումից մինչև պրոֆեսիոնալ կատարված առցանց կատալոգներ:
Այն հաճախորդները, ովքեր կցանկանան թարմացնել  իրենց կայքերը ինքնուրույն, մենք կարող ենք կառուցել առցանց կառավարման համակարգ, որտեղ հաճախորդները կկարողանան մուտք գործել լոգինի և գաղտնագրի միջոցով և կատարել թարմացումներ կայքէջում:
Կրկնօրինակի տեղադրումը  կայքում  Լավ տեսողական տպավորությունը կարևոր է կայքի համար, բայց վճռորոշ է  հանդիսանում բովանդակալից, գրավիչ և պրոֆեսիոնալ բովանդակությունը:
Որոշ ընկերություններ սխալ են գործում, տպագրված նյութերը անմիջապես համացանցում  տեղադրելով:
Երբ կայքում տեղադրվում է կրկնօրինակը, հարկավոր է հաշվի առնել, որ ժամանակը, որն օգտվողները ծախսում են յուրաքանչյուր էջը կարդալիս, չափվում է վայրկաններով, ոչ թե րոպեներով: Դա նշանակում է, որ հաղորդագրությունը պետք է լինի պարզ, հստակ և համառոտ:
‹‹ԼԻՎԱՄԱՆ›› օտար լեզուների և բարձր տեխնոլոգիաների միջազգային կենտրոնում պատրաստվում են կրկնօրինակներ շատ հաճախորդների համար, սկսած լայն սպառման ապրանքներ արտադրող ընկերություններից մինչև բարձրագույն տեխնոլոգիաների արդյունաբերություններ:

 

 

AddThis Social Bookmark Button